Իսրայելը կարող է պատասխանել Իրանի հրթիռային հարձակմանը հրեական Յոմ Կիպուր տոնի ժամանակ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։
Միևնույն ժամանակ նրանք ասել են, որ Իսրայելի առաջնորդները մինչ այժմ ԱՄՆ-ին չեն տեղեկացրել Իրանի հրթիռային հարվածին իրենց ռազմական պատասխանի կոնկրետ մանրամասների մասին:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են հնարավոր պատասխան քայլերը, բայց ոչ Իսրայելի վերջնական որոշումն այն մասին, թե ինչ են ձեռնարկելու և երբ:
ԱՄՆ երեք պաշտոնյաներ ասել են, թե չեն ակնկալում, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն կաջակցի Իսրայելի պատասխանին: Նրանց կարծիքով՝ Վաշինգտոնի աջակցությունը կսահմանափակվի Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներ հաստատելով։