Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Դուբրովնիկ: Նա տեղեկացրել է, որ բարձրաստիճան բանակցությունների օրակարգում են եղել «պաշտպանական ոլորտում օգնությունը, հումանիտար ականազերծումը, ուկրաինացի երեխաների և վիրավոր զինվորների վերականգնումը, Կիևի եվրաինտեգրումը: Ուկրաինան և Խորվաթիան երկարաժամկետ աջակցության և գործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել հարաբերությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը հնարավորություն է ստեղծում ավարտել պատերազմը մինչև 2025 թվականը:
«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք կարող ենք շարժվել դեպի խաղաղություն և կայունություն», - շեշտել է նախագահը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։