Անկարայում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մտադիր է մասնակցել տարածաշրջանային «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպմանը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կողմից ձևավորված տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
Հստակ ամսաթիվ, սակայն, չի նշվում:
Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով չի մասնակցելու ձևաչափին: