Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին։ Ադ մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով «Իզվեստիա»-ի թղթակցի հարցին։
Նա հիշեցրել է, որ ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ երկրների ղեկավարները միշտ նստում են մի սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում Մոսկվայի մասնակցությունը Բաքվի և Երևանի գործերին։
Այդ օրը ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ կլոր սեղանի շուրջ նստել էին միմյանց կողքին։
Միաժամանակ ռուսական կողմը երկխոսության մեջ է երկու երկրի հետ, պարզաբանել է նախագահի մամուլի քարտուղարը։ Երեքշաբթի Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ։
«Մենք քննարկել ենք ռուս-հայկական հարաբերությունները Հայաստանի հետ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ»,- հավելել է Պեսկովը։