Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել սպասվող ուժեղ գեոմագնիսական փոթորկի մասին։
«Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը, սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA)՝ այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի: Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին առաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,- գրել է նա։