Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։
Անվճար այցելությունը տրամադրվում է․
-
մինչև 12 տարեկան երեխաներին,
-
երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
-
ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
-
հաշմանդամություն ունեցող անձանց,
-
ժամկետային զինծառայողներին,
-
աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
-
բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
-
սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
-
թանգարանների աշխատակիցներին,
-
զբոսավարների միության անդամներին,
-
լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
-
12 տարեկանից բարձր դպրոցականներին,
-
ուսանողներին,
-
ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
-
փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։