Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման հաճախակի ընդհատումների վերաբերյալ նոր կարգավորումներ է սահմանել: Հունվարի մեկից արդեն կրկնակի խախտման դեպքում էլեկտրացանցը և «Վեոլիա ջուրը» կարող են հարկադրված լինել յուրաքանչյուր բաժանորդին մինչև տասը հազար դրամի փոխհատուցում հատկացնել: