Գեղարքունիքի մարզի պարեկները հոկտեմբերի 4-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Հոնդաի» մակնիշի մի մեքենա։ 26-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Բաժնում երիտասարդը ներկայացրել է կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ և դեղնակաչավուն զանգված։ Նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ իր օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:
Հոկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։ Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը և համաքաղաքացի 2 ուղևորները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ 35-ամյա ուղևորը բաժնում ներկայացրել է կանեփանման զանգվածով երկու փաթեթ։
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են Սևանի քննչական բաժին։
Հոկտեմբերի 7-ին պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Երևանի բնակիչ 22-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։
Բաժնում նա ներկայացրել է 2 կաթուցիչ, որոնցից մեկը՝ կիսամոխրացած, մյուսը՝ դեղնականաչավուն զանգվածով։ Երիտասարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ իր անձնական օգտագործման համար։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ուղարկվել են Սևանի քննչական բաժին։