Իսրայել-Լիբանան չդադարող հրթիռակոծությունների ֆոնին՝ Իսրայելի վարչապետը կոչով դիմել է Լիբանանի քաղաքացիներին: Նա առաջարկել է ազատել երկիրը «Հըզբոլահի» ահաբեկիչներից: Լիբանանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է:
Լիբանանի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ հակամարտության հետևանքով Լիբանանի առողջապահական համակարգը մեծապես տուժել է: Նրա խոսքով՝ 96 առողջապահական հաստատություններ և առաջնային բուժօգնության կենտրոններ ստիպված են եղել փակվել ռազմական գործողությունների պատճառով, հինգ հիվանդանոց չի գործում ենթակառուցվածքային վնասի պատճառով:
Մանրամասները՝ ռեպորտաժում: