Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերի համար առաջնային խնդիր է եղել ոռոգման համակարգերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացումը՝ ոռոգվող հողատարածքների ընդլայնման, հողերի բերքատվության բարձրացման համար։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ համայնքը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռնամուխ է եղել այդ աշխատանքների իրականացմանը:
Ծրագրերն ավարտական փուլում են կամ ավարտվել են.
«Կաթնաջուր բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի տեղադրում, Լեռնավան բնակավայրի ոռոգման ցանցի ընդլայնում, Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարամեջ բնակավայրի ոռոգման ջրամբարի վերանորոգում, Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրագծի ընդլայնում, Գոգարան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգում, Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում» սուբվենցիոն ծրագիր։
Ծրագրի ավարտական փաստաթղթավորման փուլը տեղափոխվել է 2024 թվական։
Կաթնաջուր բնակավայրի ոռոգման ջրագծի պոմպակայանի տեղադրման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 44 546 100 ՀՀ դրամ, որից 65%-ը` 28 954 965 ՀՀ դրամը, Կառավարության, 35%-ը` 15 591 135 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Լեռնավան բնակավայրի ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքները.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 745 300 ՀՀ դրամ, որից 65%-ը` 17 384 445 ՀՀ դրամը, Կառավարության, 35%-ը՝ 9 360 855 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 656 500 ՀՀ դրամ, որից 65%-ը` 11 476 725 ՀՀ դրամը, պետական, 35%-ը` 6 179 775 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Սարամեջ բնակավայրի ոռոգման ջրամբարի վերանորոգման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 686 900 ՀՀ դրամ, որից 65%-ը` 25 146 485 ՀՀ դրամը՝ Կառավարության, 35%-ը` 13 540 415 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Արջահովիտ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14 753 300 ՀՀ դրամ, որից 65%-ը` 9 589 645 ՀՀ դրամը՝ Կառավարության, 35%-ը` 5 163 655 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Գոգարան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 557 400 ՀՀ դրամ, որից 65%-ը` 12 062 310 ՀՀ դրամը՝ Կառավարության, 35%-ը` 6 495 090 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Սարահարթ բնակավայրի ոռոգման համակարգի ընդլայնում և պոմպակայանի վերանորոգման աշխատանքներ.
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 40 381 200 ՀՀ դրամ, որից 65%-ը` 26 247 780 ՀՀ դրամը՝ պետական, 35%-ը` 14 133 420 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է:
Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ․
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 515 600 ՀՀ դրամ, որից 65%-ը` 19 185 140 ՀՀ դրամը՝ Կառավարության, 35%-ը` 10 330 460 ՀՀ դրամը համայնքային ներդրումն է: