Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինային փոխանցել Mirage 2000 կործանիչներ, որոնք կվերազինվեն նորագույն սարքավորումներով՝ տեղեկացրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
Արդիականացված ինքնաթիռները պետք է պատրաստ լինեն առաքման 2025 թ. առաջին կիսամյակում։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ամենակարևորը օդաչուների ու տեխնիկական մասնագետների պատրաստումն է, որը շարունակվում է Նանսիում: