Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի. ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական կարգավորման Երևանի տեսլականը: Հայաստանի ղեկավարը նշել է, որ այս փուլում կողմերը պետք է որոշում կայացնեն մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են երկրների միջև խաղաղության հաստատման ամուր հիմք դառնալ։
«Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն համաձայնեցված է Խաղաղության համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է», ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հերքել, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։