Կուբայի իշխանությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում պաշտոնական հարցում են ուղարկել BRICS-ին որպես գործընկեր երկիր միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Կառլոս Պերեյրան։
Ավելի վաղ Կուբայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ Կուբան հայտ է ուղարկել BRICS-ում գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար: Նա նաև հաստատել է, որ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հրավեր ունի մասնակցելու Կազանում միավորման գագաթնաժողովին՝ BRICS ձևաչափով ընդլայնված հանդիպմանը: