Լաչինը և Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ ճանաչելու առաջարկով Ռուսաստանը փորձում է մշակութային քաղաքականության անվան տակ իր ռազմաքաղաքական ներկայությունն ամրապնդել Հարավային Կովկասում, համոզված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը: Նրա գնահատմամբ՝ Լաչինը հենց Ռուսաստանի միջամտությամբ հայաթափված Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշն է: Ադրբեջանի հարցերի փորձագետ Դավիթ Սարգսյանն էլ ընդգծում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները ոտնահարել են:
Մանրամասները՝ Մարինե Խառատյանի ռեպորտաժում։