Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրի զինված ուժերը գտնվում են Իսրայելի հետ հարավային սահմաններին և պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում հետ մղել իսրայելական ագրեսիան: Բանակի հրամանատարությունը հույս է հայտնել, որ հրադադարի շուրջ դիվանագիտական ջանքերն արդյունք կտան:
Իսրայելի պաշտպանության բանակից էլ հայտնել են, որ ժամեր առաջ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից Հայֆա քաղաքի ուղղությամբ 85 հրթիռ է արձակվել. դրանց մեծ մասը հաջողությամբ որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը:
Իսրայելական ավիացիան, իր հերթին, գրոհել է Բեյրութի հարավային արվարձանները և հարավային Լիբանանի մի շարք բնակավայրեր: