Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Հանրապետության սահմաններից դուրս գտնվող 45 մարդու նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեղադրանքով:
БелТА գործակալության հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կոչվել է «Հարթակ-2025»։
«Հանցավոր մտահղացումը ենթադրել է ծայրահեղականների կոնսոլիդացիա՝ Բելառուսի Հանրապետությունում ընտրարշավի ընթացքում գործողությունները համակարգելու համար»,- նշված է Բելառուսի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։