ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչ հարցեր է քննարկել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ընթացքում:
«Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում՝ նախագահը յուրաքանչյուրի հետ մոտ կես ժամ խոսել է, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն։