ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը ողջ է և երկար լռությունից հետո կապ է հաստատել, հաղորդում է Walla-ն՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Վերջինիս հաղորդմամբ՝ Սինվարը վերջին օրերին վերականգնել է Կատարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ շփումները և նրանց հաղորդագրություններ փոխանցել։