Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինային Եվրամիության կողմից 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը:
Euronews-ի փոխանցմամբ՝ Հունգարիան հաստատել է, որ կկասեցնի 35 մլրդ եվրոյի չափով վարկի տրամադրումը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը՝ պատերազմից տուժած Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար, մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունը:
Նշվում է, որ վարկը կօգտագործի Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից չնախատեսված շահույթը: