ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ընտրությունում հաղթելու դեպքում չի քննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց Կիևի մասնակցության։
«Ուկրաինան պետք է ունենա ձայնի իրավունք իր ապագայի վերաբերյալ քննարկումներում»,- ասել է Հարիսը։
CBS հեռուստաալիքի 60 Minutes (60 րոպե) հաղորդման հետ հարցազրույցում դեմոկրատ թեկնածուն հայտարարել է նաև, որ Թեհրանը Վաշինգտոնի հիմնական հակառակորդն է, և որ ԱՄՆ-ը ձգտում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Հարիսի խոսքով՝ դա իր առանցքային առաջնահերթություններից է: