Բուսական ծագման սննդամթերքում վտանգավոր թունաքիմիկատների պարունակության վերաբերյալ ՍԱՏՄ-ի վերջին մոնիտորինգը եղել է 2021-ին, պարզվել է, որ արտադրության ընթացքում օգտագործվել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ: Տեսչականից նշում են՝ տուգանքների խնդիր չկա, նպատակն է արտադրողներին օգնել այնպես մշակել, որ մնացորդային նյութերը թույլատրելիից ավելի չլինեն:
Հերթական մոնիտորինգը կանցկացվի այս տարի: Ցանկում ընդգրկված է 12 անուն բուսական ծագման մթերք, որոնք և՛ արտահանվում են, և՛ սպառվում տեղում:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: