Քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս»-ի հաղորդումը Իսակովի պողոտայում գտնվող ընկերության պահեստից հրդեհի բռնկման և խանութի այրվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալով՝ ընկերությանը 800 մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափը, նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախօրեին տեղեկացրել էինք՝ ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել էր, որ տուժածներ չկան: