Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ կարևորելով երեխաների շրջանում իրենց իսկ իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը՝ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում համայնքային կառույցների, ոստիկանության և դպրոցի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, իրազեկվածության բարձրացմանը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Իմ իրավունքները՝ իմ աչքերով» թեմայով նկարների ցուցահանդես, «Բռնության բացառումը» թեմայով խմբային աշխատանք։ Տեղի է ունեցել նաև «Ինչպե՞ս կանխարգելել բուլինգը» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև համայնքի դպրոցի երեխաները։
Խնամքի հաստատության սաները և դպրոցականները ունեցել են նաև «Իրավունքների պաշտպանություն» թեմայով հանդիպում-քննարկում՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցների հետ:
Նմանատիպ միջոցառումներ անկացվում են նաև Երևանի և մարզերի այլ խնամքի հաստատություններում ևս՝ ընդգրկելով թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին։