Առնվազն չորս մարդ է զոհվել Դամասկոսի արևմտյան Մեզզա թաղամասի բնակելի շենքին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ հարվածն ուղղվել է Սիրիայում Իրանի դեսպանությունից 1 կմ-ից պակաս հեռավորություն ունեցող շենքին։ Նշված թաղամասը շրջափակել են ոստիկանները, տեղում աշխատում են նաև հրշեջները։