Երևանի 2806-ամյակի առթիվ hոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ից, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Տեղի կունենան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։
Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։
Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կլինի օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։