Ֆլորիդան պատրաստվում է իր ամենամեծ տարհանմանը վերջին յոթ տարվա ընթացքում: «Միլթոն» փոթորիկն ուժեղանում է և շարժվում դեպի խոշոր բնակավայրեր, այդ թվում ՝ Տամպա և Օռլանդո:
«Միլթոն» փոթորիկը երկուշաբթի վաղ առավոտյան «անկանոն շարժվել է դեպի արևելք՝ Մեքսիկական ծոցի հարավային մասով» և, հավանաբար, օրվա ընթացքում այն կվերածվի մեծ փոթորկի, հաղորդում է Փոթորիկների ազգային կենտրոնը:
Մասնագետներն ակնկալում են, որ եղանակային այս երևույթը կարող է հարվածել Ֆլորիդային հոկտեմբերի 8-9-ը: Նահանգի ղեկավար Ռոն Դեսանտիսը փոթորկի նախաշեմին արտակարգ դրություն Է հայտարարել նահանգի 35 շրջանում: