Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Քանի դեռ ես Սլովակիայի կառավարության ղեկավարն եմ, կհրահանգեմ, որ խորհրդարանի անդամները, որոնք իմ վերահսկողության տակ են՝ որպես իշխող կուսակցության նախագահի, երբեք համաձայնություն չտան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն», - մեջբերում են Ֆիցոյի խոսքերը եվրոպական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, լրագրողները հիշեցնում են, որ 1949 թվականի պայմանագրի համաձայն ՆԱՏՕ-ին անդամակցելը պահանջում է դաշինքի անդամ բոլոր երկրների «միաձայն համաձայնությունը»։ Ֆիցոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին։
Բացի այդ, Սլովակիայի վարչապետն ասել է, որ դիտարկում է 2025 թվականի մայիսին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցի հնարավորությունը՝ «պայմանով, որ ինձ հրավիրեն»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն խոստացել էր աշխատել Ուկրաինային՝ հետագա օգնության և միջոցառումների իրականացման ուղղությամբ: Հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են, որ Ուկրաինային դաշինք կհրավիրեն «երբ հարմար պահը լինի» և նշել, որ այդ գործընթացը համարում են անշրջելի։