Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հրդեհ է բռնկվել նավթի մեծ պահեստում՝ ենթադրաբար գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով։
Դոնեցկի մարզում հավանաբար խոցվել է ռուսական փորձնական С-70 «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարք։
Ուկրաինացի զինվորականները կանխատեսում են ռուսական զորքերի հարձակում Զապորոժիեի շրջանում՝ Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկ շղթաները կտրելու համար։
BBC-ի վերլուծությունը ցույց է տվել, որ Ուգլեդարի վրա հարձակման ժամանակ միայն 155-րդ և 40-րդ ռուսական ծովային բրիգադները կարող էին կորցնել ավելի քան 2100 մարդ։
Ռուսական կողմն էլ կիրակի լույս երկուշաբթի գիշերը կառավարվող ռումբերով հարձակումներ է իրականացրել Կիևի, Խարկով քաղաքի և Խարկովի շրջանի վրա։ Ավերածությունների ու զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը կիրակի այցելել է Ուկրաինա և հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ստացել է առաջին նիդերլանդական F-16 կործանիչները, ինչպես նաև հայտարարել, որ իր երկիրը 400 միլիոն եվրո է հատկացնում ուկրաինական բանակը ժամանակակից դրոններով զինելու ծրագրին։