Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք։ Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը «Լուրեր»-ի թղթակցին ասել է, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել: Մինչդեռ «Դոմուս» ընկերությունն իր հայտարարությունում հերքել է դա և հայտնել, որ, աշխատակիցների դիտարկմամբ, հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետևանքով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։