Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաև մտքեր կփոխանակեն «տարածաշրջանային արդի խնդիրների վերաբերյալ»։