Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացումը և խոստովանել, որ միգրանտների հետ կապված մի շարք միջոցառումներ հիասթափեցնում են իրեն։
Կադիրովը հայտարարել է, որ խնդիրը չի լուծվի ներգաղթյալների զանգվածային արտաքսմամբ, բացի այդ, այն չի առաջացել նրանց մեղքով: Չեչնիայի առաջնորդը հիշեցրել է, որ հասարակության մեջ միգրանտների նկատմամբ ատելության հրահրումը միայն կխորացնի իրավիճակը, և կոչ է արել վերահսկողության գրագետ համակարգ ստեղծել: Նա առաջարկել է փոխել միգրացիոն քաղաքականությունը «ոչ այդքան տհաճ ձևով, երբ կատաղի հարձակվում են բոլոր ոչ տեղացիների վրա»: «Մարդկանց բերման են ենթարկում առանց որևէ կարգի, ընդ որում՝ վերջին շրջանում այդ միջոցառումները շատ կոշտ են իրականացվում»,- նշել է նա:
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունից դժգոհ է նաև Տաջիկստանը: Հանրապետության վարչապետ Կոխիր Ռասուլզոդան ասել է, որ Դուշանբեն անհանգստացած է Տաջիկստանի քաղաքացիների մուտքի արգելքների և արտաքսման դեպքերի աճով։ Նա հավելել է, որ տեղեկություններ ունի Տաջիկստանի քաղաքացիներին՝ Ռուսաստան մուտք գործելու պահից մի քանի օր անազատության մեջ պահելու մասին։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինն ասել էր, որ Ռուսաստանում այլևս չի լինի անօրինական միգրացիա, աշխատանքային ռեսուրսների հետ աշխատանքը կշարունակվի, քանի որ դա անհրաժեշտ է։