Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում:
Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով Մոսկվայում է՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: