Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը մասնակցել է Նոտարական պալատի 20-ամյակի միջոցառմանը՝ շնորհավորելով Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանին և ընդգծելով Պալատի մեծ ներդրումն իրավական բարեփոխումների գործում:
Լևոն Բալյանը նշել է, որ նոտարներն զգալիորեն թեթևացրել են դատարանների ծանրաբեռնվածությունը՝ ստանձնելով այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կատարողական մակագրության թերթի տրամադրման գործառույթը և 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակումը: Հետագա առաջնահերթությունները ներառում են նոտարիատի թվայնացումը՝ նոտարական ծառայություններն ավելի արագ և մատչելի դարձնելու նպատակով: