Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրն իրավունք ունի և մտադիր է պատասխանել Իրանի հոկտեմբերի 1-ի հրթիռային հարձակմանը։ Իսրայելի ռազմական խոսնակն էլ հավելել է, որ կարձագանքեն երբ և ինչպես ճիշտ համարեն: Դանիել Հագարին տեղեկացրել է, որ Լիբանանում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել են «Հըզբոլլահի» ավելի քան 2000 թիրախ և 440 ներկայացուցիչ, այդ թվում՝ 30 հրամանատար:
Իսրայելական կողմի հայտարարությունների և Իրանի տարածքում գտնվող օբյեկտների հնարավոր թիրախավորման մասին լուրերի ֆոնին երեկ Իրանը հայտարարել էր բոլոր տեսակի թռիչքները ժամանակավորապես հետաձգելու մասին. չվերթերն արդեն վերականգնվել են:
Մանրամասները՝ տեսանյութում: