Այս պահի դրությամբ տուժածներ չկան: Այդ մասին «Լուրերին» ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:
«Հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն. այս պահին հայտնի չեն»,- նշեց նա:
«Այս պահի դրությամբ այրվում է 2500-3000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: Ինչ վերաբերում է պայթյունին, այս պահին նման հաստատված տեղեկություն չկա:
Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
«Այս պահի դրությամբ մեր փրկարար ծառայողներն աշխատանքներ են տանում հիպերմարկետի անվտանգության ծառայության հետ, և այս պահի դրությամբ բոլոր աշխատակիցները դուրս են եկել»,- նշեց նա: