Հայաստանի անկախացումից հետո հանրային նշանակություն ունեցող գույքերը այս կամ այն ճանապարհով մասնավորեցվել են: Մեր երկրում ավելի քան 27.000 այդպիսի մասնավորեցված գույք կա, որոնց տեղում կամ այլ շինություն են կառուցել կամ դրանք անմխիթար վիճակում են:
Սպարտակ մարզահամալիրի վաճառքի՝ վերջերս հայտնի դարձած դեպքից հետո պետությունը աշխատանքային խումբ է ստեղծել, փորձում են քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու պետության շահը:
Խնդիրն այն է, որ սպորտային կամ մշակութային կազմակերպությունների պետական ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է, փոխարենը պակասում է այդ կազմակերպություններին պատկանող գույքը:
Խնդրին արձագանքել է նաև Գլխավոր դատախազությունը. Սպարտակ մարզահամալիրի վաճառքի վերաբերյալ արդեն քրեական վարույթ կա: Բացի այս գործից՝ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 20-ից ավելի հայց է ներկայացրել դատարան. հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների սեփականության իրավունքի գրանցման փաստի հիմքում օրինականության հետ կապված խնդիրներ են տեսնում:
Ստեղծագործական միությունների ղեկավարները անհանգիստ են, մտավախություն ունեն, որ կզրկվեն գույքից: Ազգային ժողովում մինչդեռ պատգամավորները վստահեցրել են՝ այդպիսի բան տեղի չի ունենա:
Խնդրահարույց այս թեմային Անի Օհանյանն է անդրադարձել։