Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացման հեռանկարը, որ քննարկվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության ֆոնին, էական նշանակություն կունենա դեպի ծով ելք չունեցող մեր երկրի տնտեսության համար:
Ներկայում Հայաստանում տրանսպորտային ծախսերը Համախառն ներքին արդյունքի ավելի քան 4 տոկոսն են կազմում, ինչը հայկական ապրանքները միջազգային շուկայում դարձնում է ոչ մրցունակ:
Մասնագիտական դիտարկումներով՝ այդ երկաթգծի շնորհիվ ոչ միայն էականորեն կիջնի բեռնափոխադրումների արժեքը՝ բերելով ապրանքների մրցունակության բարձրացման, այլև կանդրադառնա Շիրակի մարզի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների վրա:
Ի դեպ, վերջին բեռնատարը Գյումրի-Կարս երկաթգծով Գյումրի է մտել 1993 թվականի հունիսին: Այդ ժամանակից ի վեր սա երկաթուղու վերաբացման 4-րդ փորձն է. նախորդ երեքն այդպես էլ հանգուցալուծման չեն հասել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։