Կառավարությունը հավանություն է տվել 2025 թվականի պետբյուջեի նախագծին և տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ուղարկել Ազգային ժողով: Նախագիծը նախ՝ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, հետո արդեն՝ խորհրդարանի լիագումար նիստում:
Տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդման նպատակով հաջորդ տարվա բյուջեում նախորդ բոլոր տարիների համեմատությամբ բարձր է կապիտալ ծախսերի չափաբաժինը:
Ընդ որում՝ անվտանգային ոլորտին ուղղվելու են կապիտալ ծախսերի համար նախատեսված 733 միլիարդ դրամից 407 միլիարդը:
Մասնագետները կարևոր են համարում, որ բյուջեի նախագիծը հիմնված է իրատեսական հաշվարկների վրա և այդ տեսանկյունից ռիսկային չէ:
Կառավարության և օրենսդիր մարմնի, ինչպես նաև տնտեսագետի գնահատականները Նիկոլայ Ավետիսյանն է ամբողջացրել: