Ընդդիմության խոստացած թեժ սեպտեմբերը մեկնարկեց հոկտեմբերի 2-ին, առավել ճիշտ կլինի ասել՝ վերսկսվեցին բողոքի գործողությունները, որոնք բնավ թեժ չէին և ոչ էլ մարդաշատ:
Նոր սեզոնի առաջին իսկ հանրահավաքի ավարտին շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը կոչ արեց երթով շարժվել Հանրային հեռուստաընկերություն՝ ուղիղ եթեր պահանջելու:
Ընդդիմության պահանջը փորձագետներն անընկալելի են համարում, փաստարկում՝ չէ՞ որ Հանրային հեռուստաընկերությունում տարբեր ձևաչափերով հյուրընկալվելու հնարավորություն շարժման առաջնորդները լիուլի ունեցել են. հաճախ օգտվել են դրանից, հաճախ՝ առանց փաստարկի հրաժարվել:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նույնիսկ կարծում է, որ ճիշտ կլիներ թույլ չտալ Բագրատ Գալստանյանին հնչեցնելու իր ուղերձը, մատնանշում, որ նույնիսկ այդ պայմաններում ընդդիմության լիդերը խախտեց ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան