Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ փախստականների Ջաբալիա ճամբարում, նոր գործողություն սկսելու մասին:
ՑԱՀԱԼ-ի տեղեկություններով՝ բնակավայրի շրջանում նկատվել են ահաբեկիչներ ու ահաբեկչական ենթակառուցվածքներ:
Բանակի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ շարժումը մտադիր է վերականգնել իր գործառնական հնարավորություններն այդ տեղանքում:
«401-րդ և 460-րդ բրիգադային զորքերը հաջողությամբ շրջափակել են այդ շրջանն ու շարունակում են այնտեղ գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զինվորականների տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերն արդեն ոչնչացրել են տասնյակ ռազմական թիրախներ, որոնց թվում եղել են զինապահեստներ, ահաբեկչական բջիջներ ու ստորգետնյա ենթակառուցվածքի օբյեկտներ:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին: