Վարչապետն աշխատանքային այցով Փարիզում է, որտեղ ընթանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովը: Նիկոլ Փաշինյանը այս հարթակում հանդիպել է Կանադայի և Բելգիայի գործընկերների հետ: Քննարկումների առանցքում խաղաղության օրակարգն է: Մեր երկրի ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանը նաև ելույթ է ունեցել «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։