Իրանն իր հրթիռային հարվածով դաս տվեց Իսրայելին՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ:
Ասադն ու Արաղչին քննարկել են Լիբանանի դեմ իսրայելական գործողությունները դադարեցնելու ուղիները:
Արաղչին էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ժամանել է Դամասկոս՝ Լիբանանում և Գազայի հատվածում հրադադար հաստատելու հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար: