Իսրայելի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել Իրանում հավանական թիրախների մասին, որոնց պետք է պատասխան հարված հասցվի․ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին հարվածի հավանականության մասին լրագրողների հարցերին։
«Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչ է անելու՝ ի պատասխան Իրանի գործողությունների․ դա քննարկման փուլում է։ Նրանց փոխարեն ես այլընտրանքային տարբերակների մասին կմտածեի, բացի նավթային տարածքներին հարվածից»,- ասել է նա։