ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը ողջունել է գործընկերներին ՀՀ գլխավոր դատախազությունում և իր ջերմ ողջույններն է փոխանցել Ղրղզստանի գլխավոր դատախազ Մաքսատ Ասանալիևին:
Նուրբեք Քայիմովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում գերազանց կազմակերպելու համար և Մաքսատ Ասանալիևի ողջույններն ու ջերմ խոսքերն է փոխանցել ՀՀ գլխավոր դատախազին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: