ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոիգելդիևի գլխավորած պատվիրակությանը:
Եղիազար Ավագյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկկողմ հանդիպումները՝ որպես իրավական հարցերը քննարկելու արդյունավետ հնարավորություն:
Գալիմժան Կոիգելդիևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, Համակարգող խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և նշել, որ հայրենիք են վերադառնում Հայաստանում անցկացրած օրերի մասին ջերմ հիշողություններով: