Կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր մարզային դպրոցներում լողի ուսուցում սկսելու ծրագրի մասին, որի նպատակը առողջ ապրելակերպի խրախուսումն է: Յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կվճարի 12 հազար դրամ: Մարզերում արդեն մեկնարկել է «Լողի ուսուցում դպրոցականների համար» փորձնական ծրագիրը, մասնակցել ցանկացողները հայտը պետք է ներկայացնեն առցանց, մինչև հոկտեմբերի 10-ը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։