Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան առանց վարանելու կօգտագործի ողջ զինանոցը Հարավային Կորեայի կամ նրա դաշնակիցների կողմից հարձակման դեպքում:
Նման հայտարարությամբ Կիմը հանդես է եկել հատուկ նշանակության ուժերի վարժական բազայում։
Ավելի վաղ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին սպառնացել էր ռազմական պատասխան տալ Հանրապետության տարածք աղբով լցված փուչիկներ արձակելու համար: Հարավային Կորեայի գլխավոր շտաբը խոստացել է միջոցներ ձեռնարկել, եթե նման գործողությունները սպառնան անվտանգությանը կամ հանգեցնեն զոհերի։