Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Մերձավոր Արևելքում զարգացումնեին: Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը սգում է իսրայելական ուժերի կողմից «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը:
Խամենեին հայտարարել է՝ Իրանի թշնամին Պաղեստինի, Լիբանանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի և Եմենի թշնամին է։ Նա համընդհանուր միասնության կոչ է արել: Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է, որ Իսրայելի դեմ իրանական գործողությունները լեգիտիմ են:
«Թշնամուն դիմակայելու հարցում Պաղեստինի ժողովրդին օգնելը ևս օրինական է»,- հավելել է Խամենեին:
Նա դատապարտել է ԱՄՆ-ին և այլ երկրների՝ Իսրայելին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Իրանը չի հապաղում և չի շտապում իր պարտականությունները կատարելու հարցում:
«Քաղաքական և ռազմական խելամիտ որոշումները կկայացվեն ճիշտ ժամանակին, անհրաժեշտության դեպքում կկրկնվեն ապագայում»,- նախազգուշացրել է Խամենեին: