Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը շրջակա միջավայրի նախարարությունը դպրոցականների համար էկոկրթական բաց դաս է կազմակերպել: Թեման Հայաստանի բնաշխարհում ապրող կենդանիներն էին: Երեխաները տեղեկացել են, որ Հայաստանում ավելի քան 500 տեսակի կենդանի է ապրում: Նրանցից առավել վայրիներին տանը պահելու համար հատուկ թույլտվություն է պետք: Իսկ նրանց որսն ընդհանրապես հետապնդվում է Քրեական օրենսգրքով:
Մանրամասները՝ ռեպորտաժում: