ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտնել է Ռուսաստանի հարձակումների հետևանքով Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության համար աջակցություն փոխանցելու մասին:
«Ուկրաինայի էներգետիկ ոլորտի խիզախ աշխատակիցները վտանգում են իրենց կյանքը՝ կենսական ենթակառուցվածքը Պուտինի հարձակումներից պաշտպանելու համար։ ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային՝ պաշտպանել ենթակայանները, ինչպիսին սա է՝ Ուկրաինայի արևմուտքում, տրամադրելով 10 հազար տոննա ամրան և 200 մղոն պողպատե ցանց՝ ամբողջ երկրում օբյեկտները պաշտպանելու համար»,- հայտնել է Փաուերը: